Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-10-2019
Մեկնարկել է «Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովը
Հոկտեմբերի 23-ին Մատենադարանիի գիտական մասնաշենքում մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգայի գիտաժողովըը:
Ամենամյա գիտաժողովին մասնակցում են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ նշելով, որ նարեկացիական ընթերցումների հիմքը դրել է Մատենադարանի հանգուցյալ տնօրեն Հրաչյա Թամրազյանը 2015թ.-ին, և այս տարի հոբելյանական է, քանի որ այն կազմակերպվում է 5-րդ տարին անընդմեջ: 



Նախորդ տարիների նման այս տարի նույնպես զեկուցումները կհրատարակվեն Բանբեր Մատենադարանի գիտական պարբերականում՝ կազմելով մեկ առանձին բաժին: Ընթերցումներն արժանացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի աջակցությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը մասնակիցներին հղեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը,իսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրության դոկտոր Վարդան Դևրիկյանը:



«Նարեկացիական ընթերցումների մտահղացումը և հեռանկարները » թեմայով հանդես եկավ Արուսյակ Թամրազյանը:

Զեկուցումներ կարդացին՝ Ռոբերտա Էրվինը,Լիլիթ Հովսեփյանը, Հայր Շահե ծ. վրդ. Անանյանը,  Աելիտա Դոլուխանյանը եւ այլք։ 



Ինչպես նշեցին կազմակերպիչները,հ ոկտեմբերի 24 -ին «Նարեկացիական ընթերցումների» շրջանակում տեղի կունենա Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի երկի շնորհանդեսը։

Գիտաժողովի ավարտին կցուցադրվի  նաեւ Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմը: