Նյութը՝ Հերմինե Կարապետյանի
Լուսանկարները՝ Հերմինե Կարապետյանի
Տեղադրվել է 12-11-2019
Որակյալ կրթություն ԱՄՆ–ում՝ Education USA 2019
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը նոյեմբերի 7-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդես, որի ընթացքում ուսանողները հանդիպեցին ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին՝ ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները՝ ԱՄՆ-ում սովորելու ընթացակարգերի ու պայմանների վերաբերյալ։



Ցուցահանդեսի ժամանակ առանձին տաղավարներով ներկայացված էին ԱՄՆ յոթ բուհեր՝ տարբեր նահանգներից։ Ցուցահանդեսի նպատակն է երիտասարդներին, որոնք ուզում են կրթությունը շարունակել դրսում, հնարավորություն տալ առաջնային տեղեկատվություն ձեռք բերել կոնկրետ համալսարանի մասին անմիջապես համալսարանի պաշտոնական ներկայացուցչից:



Education USA Կրթական խորհրդատու Իննա Ղաբուլյանը նշեց․ «Կրթական ցուցահանդեսի շրջանակներում հայաստանում 7 ամերիկյան բուհեր ներկայացնում են իրենց կրթական ծրագրերը։ Բուհերն  իրականացնում եմ տարբեր կրթական ծրագեր սկսած բակալավրից մինչև դոկտորանտուրա և կրթական ծրագրեր են առաջարկում ամենատարբեր մասնագիտություններով, –ապա շարունակում, որ ցուցահանդեսին մասնակցելով մասնակիցները կիմանան բոլոր իրենց հարցերի պատասխաններն ու այդ բուհեր ընդունվելու ընթացակարգերը։ Իննայի խոսքով չկա որևէ սահմանափակում կապված ոլորտի կամ մասնագիտության հետ․ «Եթե այստեղ ներկայացված համալսարաններից մեկում չգտնեն իրենց հետաքրքրող մասնագիտությունը ապա հաջորդում հաստատ կգտնեն։ Այս ցուցահանդեսը ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, նրանց ծնողների ու ուսուցիչների համար է։



Տևական ժամանակ աշխատելով այս ոլորտում նկատել ոմ, որ մեր գրասենյակ դիմում են այն մարդիկ, որոնք հետաքրքրված են որակյալ կրթությամբ․ «Այս ծրագրի առավելությունն էլ հենց դա է, որ հետաքրքրվողները դրսում կարողանան ստանալ որակյալ կրթություն, հետո վերադառնալով Հայաստան այդ գիտելիքներն օգտագործեն ի նպաստ մեր երկրի»,– ասում է Իննա Ղաբուլյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ կրթական ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեցին մի շարք պրեզենտացիաներ, թե ինչպես գրել գրավիչ մոտիվացիոն նամակ և ուսանողներին հուզող մի շարք այլ թեմաններով։