Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Լուսանկարները՝
Տեղադրվել է
«ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողություն
2019 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 16.00 ին, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող 2019 թվականի « ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի նպատակներն են՝
1) նպաստել Հայաստանի Հանրապետության համայնքների համաչափ զարգացմանը.
2) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում համայնքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները` ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում.
3) խրախուսել Հայաստանի Հանրապետության համայնքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու արդյունավետ երիտասարդական քաղաքականություն.
4) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:

Միջոցառման մուտքն ազատ է: