Նյութը՝ կազմակերպիչներից
Տեղադրվել է 15-12-2019
Թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղ
Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառում» դասընթաց-մրցախաղ:

Այս տարի ծրագիր-մրցախաղը կանցկացվի Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում։

Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ երիտասարդներ Վանաձորից: 

Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի դասընթացներ, որոնք կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, որոնք կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն և կուղղորդեն խաղի մասնակիցներին հարցերի ճիշտ պատասխանները գտնելու հարցում։

Ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կձևավորվեն 4 հոգուց բաղկացած 5 թիմ, ովքեր իրենց գիտելիքներով կմրցեն ինտերակտիվ համակարգչային Brain Ring մրցախաղում: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների:

Դասընթացների և խաղի անցկացումը հասանելի է Վանաձորի բոլոր երիտասարդների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com:

Ծրագրի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև դեկտեմբերի 17-ը:

Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, իսկ մրցակցային փուլը՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, «Թեյնիկ»-ում (ք․Վանաձոր, Վարդանանց 41Ա):