Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-25 15:01
Գիտելիքների կատարելագործում առողջապահության կառավարման բնագավառում
Դեկտեմբերի 28-30 ընկած ժամանակահատվածում գործնական այցով Երևան է ժամանում բժշկության ոլորտում հայտնի կառավարիչ, Միայցյալ Նահանգներում «Prime Healthcare» խոշորագույն հիվանդանոցների ցանցի ընկերության համասեփականատեր ու նախագահ, հասարակական գործիչ, բարերար` Մայք Սարյանը:

Հայաստանյան այցի ընթացքում Մայքլ Սարյանը հրավեր է ստացել Երևանի պետական համալսարանից հանդես գալու դասախոսություններով և կիսելու սեփական փորձը տվյալ բնագավառում մասնագիտացող ուսանողների և մասնագետների հետ: Կառավարման ոլորտում մեծ հաջողությունների հասած  Մ. Սարյանի հետ նախատեսվող Մաստեր կլասը կազմակերպվելու է` Սոցիոլոգ, ԵՊՀ  դասախոս, Միջազգային փորձագետ և հասարկական գործիչ  Լիլիթ Շաքարյանի կողմից՝ «Անձնակազմի կառավարման և բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները առողջապահության բնագավառում» թեմայով: Մաստեր կլասը նախատեսվում է անցկացնել ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի HR և PR մասնագիտացմամբ մագիստրատուրայի ուսանոնղերի համար: 

Ի հավելում դասախոսությունների նախատեսվում են նաև հանրային քննարկումներ և փորձագիտական ուսումնասիրություններ  Մ. Սարյանի և Սոցիոլոգ Լիլիթ Շաքարյանի համատեղ մասնակցությամբ: Մեդիա հարթակում քննարկվող հարցերն առնչվելու են «Հանրային առողջությանը» և «Հիվանդների/պացիենտների բավարարվածությանը առողջապահության ոլորտում մատուցված ծառայությունների որակով»:

Գիտական ուղղվածությունից զատ, Մայք Սարյանը նաև կունենա մի շարք այլ հանդիպումներ ինչպես նաև հնարավորություն կունենա  ծանոթանալու և նոր առանձնահատկություններ բացահայտելու հայկական գինեգործության ու կոնյակագործության բազմադարյա ավանդույթը: