Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-12-2019
«Էրեբունին» վստահ հաղթանակ տարավ «Գյումրիի» նկատմամբ
«VBet» Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության 8-րդ տուրում մրցեցին «Էրեբունին» ու «Գյումրին»:

Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում կայացավ «VBet» բասկետբոլի Ա լիգայի 8-րդ տուրի «Էրեբունի»-«Գյումրի» հանդիպումը։ Սեփական հարկի տակ հանդես եկող Երեւանը ներկայացնող «Էրեբունին» վստահ սկսեց առաջին քառորդը. գրանցվեց 18-2 հաշիվ։

Մինչեւ մեծ ընդմիջում «Էրեբունին» կարողացավ մեծացնել ձեռք բերված առավելությունը։ 44-15 հաշվի պայմաններում թիմերը սկսեցին 3-րդ քառորդը։ Այսպիսի իրավիճակում դժվար էր մեծ հույսեր ունենալ, թե «Գյումրին» կկարողանա հաղթանակի հասնել, չնայած բասկետբոլում ամեն ինչ հնարավոր կարող է լինել. այստեղ անգամ տասնորդական վայրկյանները կարեւոր, որոշիչ նշանակություն ունեն։

3-րդ քառորդում «Գյումրիին» հաջողվեց 14 միավորով կրճատել հաշվի տարբերությունը, բայց թիմը շարունակվում էր պարտվել՝ 43-58 հաշվով։ Վերջին ու վճռորոշ քառորդում հյուրերը նոր շունչ էին ստացել, սակայն մինչեւ մեջ ընդմիջում ցուցադրած վատ խաղն իր հետքը թողեց այս հանդիպման վերջնական հաշվի վրա. կրկին «Գյումրին» հաղթեց քառորդում, սակայն մրցակցի հանդեպ առավելությունն ընդամենը 2 միավոր էր, արդյունքում գրանցվեց վերջնական 76-63 հաշիվ՝ հօգուտ «Էրեբունի» ակումբի։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Էրեբունի» ակումբի անդամ Սքայլեր Բրջեսը։ Նա այս խաղում վաստակեց 30 միավոր։

Պատկերասրահ՝ «Էրեբունին» - «Գյումրին»․ «VBet» Հայաստանի բասկետբոլի Ա լիգա