Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-27 21:56
Ֆիլմադարան. «Սուրբ Ծնունդ` երկուսի համար»
Ոմանց համար Ամանորը կյանքի նոր շրջափուլ սկսելու լավ հնարավորություն է: Այդպես է նաև «Սուրբ Ծնունդ` երկուսի համար» ֆիլմի հերոսուհու՝ Քեյթի կյանքում:

«Ֆիլմադարան» խորագրով հեղինակային էջում այս անգամ ներկայացնում ենք ռոմանտիկ կատակերգություն, որը փոխանցում է ամանորյա տրամադրություն:



Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում ձմռանը Լոնդոնում: Քեյթն ինքնամփոփ երիտասարդ աղջիկ է, ով աշխատում է ամանորյա իրերի խանութում, հագնում է էլֆի հագուստ: Նա սովորաբար տարբեր հարցերում սխալ որոշումներ է կայացնում: Բայց նրա կյանքը փոխվում է, երբ հանդիպում է գրավիչ երիտասարդի Թոմին: Թոմն այնքան կատարյալ է թվում, որ Քեյթը դժվարանում է հավատալ:



Ճակատագիրը Քեյթին տալիս է երկրորդ հնարավորություն կյանքը նոր էջից սկսելու համար: Նա սովորում է չվախենալ երջանիկ լինելուց և գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը: Աղջիկը, ով ապրում էր վատ սովորույթներով, փոխվում է՝ շրջապատված լինելով սիրով և ջերմությամբ:



Կախարդական սիրո պատմություն, որի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր են եղել Ջորջ Մայքլի լեգենդար հիթերը:



Ֆիլմի ռեժիսորը Փոլ Ֆիգն է: Գլխավոր դերերում հանդես են գալիս Էմիլիա Քլարկը, Էմմա Թոմփսոնը, Հենրի Գոլդինգը:

Ֆիլմի թրեյլերը՝