Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնից
Տեղադրվել է 27-12-2019
Դիլիջանում անցկացվեց “Employable Me” հայ-ռումինական երկկողմանի փոխանակման առաջին փուլը
Դեկտեմբերի 4-12-ը Դիլիջանում անցկացվեց “Employable Me” հայ-ռումինական երկկողմանի փոխանակման առաջին փուլը: Այն իր շուրջ էր հավաքել 20 երիտասարդների Հայաստանից և Ռումինիայից, ովքեր 7 աշխատանային օրերի ընթացում սկզբում հնարավորություն ունեցան անցնել ինքնաճանաչման և անձնային աճին ուղղված մի շարք փուլերի միջով, ապա նաև ձեռք բերելու և զարգացնելու մի շարք կարևոր հմտություններ` աշխատաշուկայում իրենց մրցունակությունը բարձրացնելու համար:

Բացի կրթական հատվածից, մասնակիցներն իրենց ազատ ժամանակն անցկացրին՝ ուսումնասիրելով հիասքանչ քաղաքը, տարբեր խաղեր խաղալով, պարելով: 

Ծրագրի երկրորդ փուլը կկայանա մայիսին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում, երբ մասնակիցները նորից կհավաքվեն՝ ավելի կատարելագործելու իրենց հմտություններն ու գիտելիքները, որոնք կիրառելի կլինեն աշխատաշուկա մուտք գործելիս և/կամ կարիերայի հետագա զարգացման մեջ:

Հիշեցնենք, որ փոխանակումը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի ERASMUS + ծրագրի շրջանակներում և իրականացվում է Ռումինական ազգային գործակալության աջակցությամբ: