Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-27 22:42
Կայացավ «Հանրապետության լավագույն ուսանող 2019» մրցույթը
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հանրապետության լավագույն ուսանող 2019» հանրապետական ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։

Պարգևատրման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՀ բուհերի ռեկտորներ։

Հանդիպման սկզբում ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանն իր ողջույնի խոսքն ուղղեց ներկաներին ̀ մեկ անգամ ևս շնորհավորելով մրցանակակիր ուսանողներին և մաղթելով նրանց նորանոր հաջողություններ։

«Այսօր կարևոր իրադարձություն ունենք, ամփոփում ենք մեր գործընկերների ̀ ուսանողների անցյալ տարվա ձեռքբերումները»,- ընդգծեց նախարարը̀ հավելելով, որ ուսանողները շարունակում են մնալ ԿԳՄՍ նախարարության լավագույն գործընկերներից: Բոլոր այն մասնակիցներին, ովքեր այս տարի չեն հաղթել, նախարարը կոչ արեց լրացումներ անել և մասնակցել մյուս տարվա մրցույթին: 

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ձեր կարիքն ավելի շատ ենք ունենալու, որովհետև բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում շարունակվելու են ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Չենք ուզում ասել, որ նախագիծն անթերի է, բայց  փորձել ենք լուծում տալ հիմնական բոլոր խնդիրներին: 

Պարգևատրվողների ցանկում է էր  նաև Մանեն,ով մեզ հետ զրույցում կարևորեց միջոցառումն,ու իր գնահատականը տվեց պատվոգրին եւ միջոցառմանը․«Արդեն երկրորդ անգամ պատիվ ունեմ կրելու լավագույն ուսանողի կոչումը: Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այդ մրցանակին, քանի որ այն մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ է լցնում քեզ: Կարծում եմ ՝մարդը միշտ ունի գիտելիքի տեղ և որքան շատ բան է իմանում, այնքան հասկանում է, որ դեռ ոչինչ չգիտի: Այդպիսի զգացում է երբ ամեն անգամ գնահատվում է աշխատանքդ»,- մեզ հետ զրույցում նշեց Մանեն, շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը ամեն տարի այս ոգևորիչ ու գեղեցիկ արարողության համար։

«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հավելենք, որ 2019թ. «Լավագույն ուսանող» մրցույթի 1-ին տեղի համար հաղթող է ճանաչվել՝ 14, 2-րդ տեղի համար՝ 12 և 3-րդ տեղի համար՝ 12 ուսանող: Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և կստանան միանվագ դրամական կրթաթոշակներ. 1-ին տեղ ̀ 420․000 դրամ, 2-րդ տեղ ̀ 300․000 դրամ, 3-րդ տեղ ̀ 210․000 դրամ: 

Պատկերասրահ՝ Հանրապետության լավագույն ուսանող - 2019