Նյութը՝ Արմինֆո լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-31 19:01
Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ. առաջին եռամսյակում տարեկան աճը դանդաղեցրել է մինչեւ 3,8%
Հայաստանի ՀՆԱ-ն 2020թ.առաջին եռամսյակում տարեկան աճի տեմպը 7,1 տոկոսից նվազեցրել է մինչեւ 3,8 տոկոս ՝ կազմելով 1.3 տրլն դրամ ($2.6 մլրդ):

ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը 2020թ. առաջին եռամսյակում նվազել է մինչև 98% ՝ 2019թ. առաջին եռամսյակի 103,8% - ից: Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները:

2020թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՀՆԱ-ում ծավալներով դոմինանտությունը պահպանում են առևտրային հատվածը, ծառայությունների ոլորտը և արդյունաբերական հատվածը, բայց տարեկան աճով դրայվերներ են հանդես գալիս էներգետիկ համալիրը և արդյունաբերական հատվածը։ Գերիշխող ոլորտներից տարեկան դինամիկայի բարելավում դիտվել է էներգետիկ համալիրում ՝ 14 տոկոս անկումից 14,8 տոկոս աճով, արդյունաբերական հատվածում ՝ 2 տոկոսից մինչեւ 8,7 տոկոս աճի արագացմամբ, այն դեպքում, երբ ծավալով առաջատարները դանդաղեցրել են աճը․ առեւտրի հատված ՝ 10,1 տոկոսից մինչեւ 0,2 տոկոս, ծառայությունների ոլորտը ՝ 17,3 տոկոսից մինչեւ 5,7 տոկոս: Ագրոհատվածն ամենամյա դինամիկայի շրջադարձ է արձանագրել՝ 0,2% անկումից դեպի 4,5% աճ ։ Իսկ շինարարության ոլորտի տարեկան թրենդը նախորդ տարվա պլյուսային 10,8 տոկոսից անցում է կատարել դեպի մինուսային 9,4 տոկոս։

Եռամսյակային կտրվածքով Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 38,8% - ով ՝ 2019թ.առաջին եռամսյակի 36,4% անկման և 2019թ. չորրորդ եռամսյակում 6,6% աճի դիմաց:

Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2020թ. առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 428.3 հազար դրամ (888 դոլար)՝ 2019թ. առաջին եռամսյակում 418.9 հազար դրամի (860 դոլար) դիմաց։ Այդ ցուցանիշի փոփոխությունը գրանցվել է բնակչության թվաքանակի տարեկան 0,2% - ով նվազման ֆոնին՝ 2020թ.ապրիլի 1-ի դրությամբ մինչև 2.957 մլն մարդ՝ նախորդ տարվա 0,3% - ով անկման դեմ: Դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 482,32 դրամ/$1՝ 2019թ. հունվար - մարտի 487,23 դրամ/$1-ի դիմաց։

Հղումը՝ https://finport.am/full_news.php?id=42132&lang=1