Նյութը՝ Օվսաննա Բաբայանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 2020-05-31 08:33
«Հույս և օգնություն» հասարակական կազմակերպություն
«Հույս և օգնություն» ՀԿ-ն 2020թ. մարտ ամսից ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման բաժնի ֆինանսավորմամբ, Հայաստանի մի քանի մարզերի համար իրականացնում է «Հզորացնել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ուսուցման միջոցով» ծրագիրը

«Հույս և օգնություն» ՀԿ-ն 2020թ. մարտ ամսից «Հույս և օգնություն» ՀԿ-ն 2020թ. մարտ ամսից, ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման բաժնի ֆինանսավորմամբ, Հայաստանի մի քանի մարզերի համար իրականացնում է «Հզորացնել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ուսուցման միջոցով» ծրագիրը:

Հայաստանի մի քանի մարզերի համար իրականացնում է «Հզորացնել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ուսուցման միջոցով» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ թիրախավորելով մասնավորապես միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաներին (ապագա աշխատողներ) և գործատուներին:

Խնդիր 1.

Նպաստել, որ ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներն առավել զգայուն եւ ուշադիր լինեն իրենց աշխատանքային իրավունքների իմացության նկատմամբ:

Ծրագրի թիրախային խմբերն են՝ Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաները, զբաղվածության գործակալության աշխատողները և արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարները:

Համավարակային առկա իրավիճակից ելնելով՝ ծրագիրը որոշ փոփոխությունների է ենթարկվել, ու նշված մարզերում առկա դասընթացների փոխարեն կազմակերպվում են առցանց դասընթացներ ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Դասընթացների ավարտից հետո կընտրվի 20 ուսանող նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք մեկշաբաթյա Ամառային դպրոցին մասնակցելու համար: Ամառային դպրոցի մասնակիցները կընտրվեն հարցաշարերին իրենց պատասխանների և մոտիվացիոն նամակների հիման վրա:

Առայժմ առցանց դասընթացներն իրականացվել են Շիրակի և Լոռու մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Թեմայի հանդեպ մասնակիցների հետաքրքրությունն ապացուցում է իրազեկության բարձրացման կարևորությունն ու հրատապությունը:

Խնդիր 2.

Աջակցել, որ Հայաստանում կանխվեն աշխատանքային իրավունքների խախտումները արդյունաբերական ձեռնարկությունների տնօրենների կողմից։

Արդյունաբերական ձեռնարկությունների տնօրենների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների համար նշված մարզերում և Երևանում կկազմակերպվի «Կլոր սեղան» ձևաչափով հինգ քննարկում:

Խնդիր 3.

Իրազեկել տեղական զբաղվածության գործակալներին, թե ՀՀ աշխատանքային օրենսգրքով ի՞նչ է նախատեսված  Հայաստանում և արտերկրում հարկադիր աշխատանքը կանխարգելելու համար։

Կկազմակերպվեն սեմինարներ զբաղվածության գործակալությունների աշխատակիցների համար: Ընտրված մարզերում մեկօրյա սեմինարին կմասնակցեն աշխատանքի տեղավորման գործակալներ Երևանից, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերից: Սեմինարի թեման է` «ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը և հարկադիր աշխատանքի կանխարգելման ուղիները»: