Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 10:58
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ ՆԱԵՎ LA SERPARA ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ԱՅԳԻՆ
Համավարակի օրերին մեծ տարածում են գտել բացօթյա ցուցահանդեսները։ Իտալիայի Վիտերբո գավառում գործող շվեյցարացի քանդակագործ Պոլ Վիդմերն իր La Serpara այգում այս օրերին այցելուներին առաջարկում է դիտել սյուրռեալիստական նոր ցուցահանդես։

Քանդակագործն Իտալիայում հայտնվել է կրթաթոշակի շնորհիվ։ Կարճ ժամանակ անց փոքրիկ մի տնակ է գնել Չիվիտելլա դ’Ալյանո գյուղակի գեղատեսիլ մի անկյունում։ «Դա սեր էր առաջին հայացքից։ Ես և կինս անմիջապես հասկացանք, որ կանաչածածկ այս տարածքը հիանալի վայր է իմ քանդակները ներկայացնելու համար»,- պատմում է Պոլ Վիդմերը։

Բաց երկնքի տակ գործող այս թանգարանը հիմնադրվել է 1997 թվականին։ Նոր ցուցադրությունը կրում է «Հասարակության սյուները» խորագիրը և նվիրված է արդի ժամանակաշրջանի հակասություններին։