Նյութը՝
Տեղադրվել է 2020-06-25 13:37
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020 թվականի առաջին կիսամյակում երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման մրցույթի արդյունքները
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունիսի 23-ի № 800-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020 թվականի առաջին կիսամյակում երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման մրցույթի արդյունքում կազմակերպությունների ցանկը, որոնց հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր և այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ չի կարող կնքվել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր: