Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-26 13:02
«ԱԼԱՇԿԵՐՏ-ԱՂՋԻԿՆԵՐԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ Ա ԽՄԲԻ ՉԵՄՊԻՈՆ
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի «Ալաշկերտ-աղջիկներ»-«Շիրակ-Հոմենմեն» եզրափակիչ հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հաղթելով 4:0 հաշվով` «Ալաշկերտ-աղջիկները» վաղաժամ հռչակվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն: Խաղից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ մասնակից թիմերին շնորհվեցին մեդալներ, «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբին հանձնվեց չեմպիոնական գավաթը, իսկ «Լավագույն ռմբարկու» մրցանակին արժանացավ «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբի կիսապաշտպան Անի Ղուկասյանը: