Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության
Տեղադրվել է 2020-07-03 12:57
«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ» ԾՐԱԳԻՐ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ 15-ԻՑ 35 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր գործունեության հիսունամյակի առթիվ մեկնարկել է միջազգային խորհրդատվություն 15-ից 35 տարեկան երիտասարդների միջև «Ապագայի ֆրանկոֆոնիան» ծրագիրը:

Ծրագրի նպատակը երիտասարդությանը ֆրանկոֆոնիայի ապագան կերտելու գործում ներգրավելն է: Նախագծի շրջանակում երիտասարդները պետք է կիսվեն իրենց սպասելիքներով և առաջարկներով, ներկայացնեն այսօրվա իրենց ապրած ֆրանկոֆոնիան և թե ինչպիսին են այն պատկերացնում վաղը: Խորհրդատվությունը կազմակերպվում է 3 խորագրով՝ հարցում, երիտասարդների միջև քննարկում և վաղվա ֆրանկոֆոնիան ներկայացնելու ստեղծագործական տիրույթ: 118 երկրի ավելի քան 3000 երիտասարդներ արդեն մասնակցել են այս ծրագրին: Խորհրդատվության արդյունքները և երիտասարդների արտահայտած սպասելիքները կհրապարակվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա գործընկերների կողմից:


Մասնակցության, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար պետք է անցնել https://consultation-jeunesse-francophonie.org/ հղումով։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության երիտասարդ ֆրանկոֆոնների ավելի համախմբված մասնակցության համար կարող եք կապ հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ (☎+(10) 59-96-46 ; ✉international@escs.am):