Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:10
ՕԴԵՍԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆ»
Ուկրաինական Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն։

Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվեց «Տոլմա» փառատոնը, որի ընթացքում ներկայացվեց սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաեւ զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:

Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է Տոլմայի փառատոն:

Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք այն պահպանելու եւ հանրայնացնելու համար: