Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-15 19:20
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել մեկնաբանությամբ հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր քարտուղարի մտահոգությունը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը․

«Գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին այդ թվում ծանր զինատեսակների օգտագործմամբ փոխհրաձգության մասին հաղորդագրությունների կապակցությամբ,  որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարը ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և կրկին իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս վտանգավոր իրավիճակը կարգավորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ, բանակցային ճամապարհով լուծումներ փնտրելու նրանց ջանքերին»։