Նյութը՝ news.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-01 17:28
ԵՐԲ ԿԱՐԵԼԻ Է ԽԱՆՈՒԹ ԱՅՑԵԼԵԼ. ՊԱՐԵՏԸ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։

Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:

Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։