Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-06 09:13
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՉԵՂԱՐԿՎԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՐՈՇ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ԱԴ պարետատունն իր ջանքերի զգալի մասն ուղղել է պետական ծրագրերի մշակմանը:

Հաշվի առնելով նոր ուսումնական տարվա մոտենալը ՝ հատուկ ուշադրություն է դարձվելու միջին կրթական համակարգին եւ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Այդ մասին օգոստոսի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։

հայտարարել Է արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

Նրա խոսքով ՝ կրթական համակարգում մշակվել են կորոնավիրուսային վարակի բռնկման դեպքում արձագանքման մոդելներ: Փոխվարչապետի ասելով, այսօր անցել են այդ մոդելների առաջին քննարկումները։ Մինչև օգոստոսի 10-ը կներկայացվի վերջնական ծրագիրը։ Նմանատիպ մոդելներ  են մշակվել նաև այլ ոլորտներում։ Չնայած արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին ընդունված որոշմանը, այնուամենայնիվ, կլինեն որոշակի փոփոխություններ ՝ կապված որոշ արգելքների հետ: Մասնավորապես, կվերանայվի օտարերկրյա պետությունների քաղաքացիների՝ հնրապետության տարածք մուտք գործելու հնարավորությունը, կչեղարկվեն առանձին ապրանքատեսակների արտահանման, ինչպես նաև հանրահավաքների և երթերի անցկացման որոշ սահմանափակումներ։ Օգոստոսի 12-ից բոլոր այդ հարցերը կգտնեն իրենց լուծումը և կհայտարարվեն։