Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-09 09:40
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԼՈՌԻ ԲԵՐԴ-ԼԵՋԱՆ 3․8 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Լոռի Բերդ-Լեջան 3․8 կմ ճանապարհը: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Հիմնանորոգման պայմանագրային արժեքը   272 միլիոն դրամ է: Շինարարական աշխատանքը նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

Նշված է նաեւ, որ սուբվենցիոն ծրագրով Մարգահովիտում կառուցվում է ֆուտբոլային մարզադաշտ․ ընդհանուր արժեքը 20,6 մլն դրամ է, որից կառավարության համաֆինանսավորումը 12,4 մլն դրամ է։ Հիմնանորոգվում է Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե 13 կմ ճանապարհը, պայմանագրային արժեը 1 մլրդ 134 մլն դրամ է, շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարի։