Նյութը՝ NGO Center
Տեղադրվել է 2020-08-10 17:11
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ և ՄԵՆԹՈՐԻԳ | ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրը։

 

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների ոչ ֆորմալ կրթության ընթացքում ստացած գիտելիքների և հմտությունների չափելի դարձնելուն, որոնք կօգնեն երիտասարդներին աշխատաշուկայում հեշտ տեղակայվելու համար։

 

Ոչ ֆորմալ կրթության ընթացքում ստացած գիտելիքներն ու հմտությունները չափող և հաստատող հիմնական և ամենատարածված միջոցը վկայականների տրամադրումն է։ Թղթային վկայականներին սակայն փոխարինելու են գալիս թվային վկայականներն ու կրթապիտակները։ Վերջինս թերևս նորություն է Հայաստանի համար։ Թվային կրթապիտակը (Digital Open Badge) նոր գործիք է երիտասարդական աշխատանքում։

Թվային կրթապիտակները ոչ ֆորմալ կրթության ուսուցողական արդյունքները չափելի դարձնելու գործիք է, որը ֆիքսում է անձնային ձեռքբերումները առցանց տարածքում՝ հնարավորություն տալով դրանք մշտապես զարգացնելու և ցանկացած վայր տեղափոխելու։
 

 

Սույն թվականի սեպտեմբերի 12, 13, 19, 20, 26-ին, յուրաքանչյուր օրը 3 ժամ (13:00-16:00) կկազմակերպվի հնգօրյա առցանց վերապատրաստում, որն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

 

  • «Ինչպե՞ս է իրականացվում երիտասարդական աշխատանքը Հայաստանում և Հայաստանից դուրս»,
  • «Թվային գործիքներ, որ նպաստում են երիտասարդական աշխատանքին»,
  • «Երիտասարդական աշխատանքի արդյուքների չափելիություն»,
  • «Թվային կրթապիտակների առաջացման հիմքերը»,
  • «Թվային կրթապիտակների իրականացման համակարգը․Եվրոպական օրինակ»,
  • «Ուսուցողական ծրագրերում ինչպե՞ս ստեղծել և կիրառել թվային կրթապիտակները»,
  • «Թվային կրթապիտակների ստեղծման և օգտագործման գործնական հատված»,
  • «Պետական երիտասարդական քաղաքականությունը ՀՀ-ում»,
  • «Ինչու՞ է կարևոր պետական երիտասարդական քաղաքականությունը»։

 

 

 

 

Վերապատրաստմանը կհաջորդի մեկամսյա անվճար մենթորինգ մասնակիցներին, որպեսզի նրանք ստացած գիտելիքները կարողանան լիարժեք կիրառել իրենց աշխատանքի ընթացքում։

 

 

Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն 16-30 տարեկան երիտասարդական աշխատողներն ու առաջնորդներն ովքեր զբաղվում են շարունակական երիտասարդական աշխատանքով և գործունեություն ծավալում Շիրակի, Լոռու, Տավուշի կամ Արագածոտնի մարզերից մեկում։

 

 

Վերապատրաստումից և մենթորինգից հետո տեղի կունենա առցանց ամփոփիչ ֆորում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց այդ ամիսների ընթացքում կատարած աշխատանքները։

 

 

Ծրագրի մասնակիցները կստանան հավաստագրեր։

 

Դիմել կարող եք մինչև սեպտեմբերի 5-ը։

 

 

 

ԴԻՄԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

 

«Նպաստելով թվային երիտասարդական աշխատանքին և շարունակական կրթությանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնը համագործակցում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի (“Reimaging Recognition” ծրագրի ներքո), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի հետ։