Նյութը՝ համացանցից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-10 18:02
ՍԵՎՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՐԴԱՐԱՑԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԲԱՆԱԼԻ ԷՐ. ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։ Այս մասին դեսպանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը: