Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-14 09:40
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ 5000 ԴՈԼԱՐ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԻՆ
«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար։

Գումարը կուղղվի  լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Հայաստան համահայկական հիմնադրամը։

«Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար»,- նշված է էջում։

 Երաժիշտն իր հերթին Facebook-յան էջում կոչ է արել Լիբանանում օգնություն ցուցաբերելու համար։