Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-17 16:45
ՑԱՆՑՈՒՄ ՊԱՏՄԵԼ ԵՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՄԵՆԱՎԱՏ ՆՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Reddit-ի օգտատերերը թվարկել են այն ամենաահավոր նվերները, որոնք իրենք ստացել են ծննդյան օրվա առթիվ:

sneakysnakeeeee օգտատերը պատմել Է, որ մայրն իրեն նվիրել Է իր սեփական շարֆը:

«Այո, մայրս մտավ իմ սենյակ եւ վերցրեց իմ միակ շարֆը, այն փաթաթավորեց եւ ինձ հանձնեց, կարծես այն նոր լիներ»,-անկեղծացել Է նա:

BBoySlim-ը խոստովանել Է, որ իր HR ընկերությունից բողոք Է ստացել այն մասին, որ երկու գործընկերները վիճել են իր ծննդյան օրվա կապակցությամբ իրեն անակնկալ անելու պատճառով:

PM_ME_UR_CLEAVE օգտատիրոջ տատիկն իրեն նվիրել Է սանր՝ ձիու գլխի ձեւ ունեցող բռնակով: Ընդ որում այն կոտրվածքներ ուներ, իսկ ատամների վրա մազեր կային:

Mikeardigan-ը պատմել Է այն մասին, որ իրեն ու եղբորը տատիկն ու պապիկը տափաշուրթի հավաքածու են նվիրել տասը տարի շարունակ:

«Մայրս ինձ գազարով տորթ Է նվիրել յուրաքանչյուր ծննդյան օրվա առթիվ: Ես ատում եմ այն: Բայց այն սիրում Էր հայրս»,- պատմել Է stayrootedsucculents-ը:

Նաեւ «նվերների» թվում նշվել են ծնողների բաժանության մասին նորությունները, ծաղիկների համար պարարտանյութերը, օգտագործված նախշանկարները՝ 18-ամյակի առթիվ, օգտագործված մոմերը, ինչպես նաեւ բացիկ հորից, որը սրտնեղած Էր տատիկի հուղարկավորությանը իր ներկա չլինելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: