Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-17 16:48
ՉԻՆԱՑԻ ՄԻԼԻԱՐԴԱՏԻՐՈՋՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՃՈԽ ԱՊՐԵԼ
Դատարանն արգելել Է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով:

Այդ մասին հաղորդել Է South China Morning Post-ը:

Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում եւ աշխատանքում:

Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել եւ օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:

Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ Էլիտային գրասենյակներ վարձել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: