Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-18 08:09
ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ՀԵՏՈ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020-ի վերջին աշխարհում սպասվում է ցածր գնով սմարթֆոնների պահանջարկի աճ, բայց երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կփոխվի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այսպիսի եզրակացության են հանգել Data International Corporation- ի վերլուծաբանները:

Անկայուն տնտեսական իրավիճակի պամաններում ամբողջ աշխարհում՝ այդ թվում զարգացած երկրներում, սպառողները նախընտրում են գնել բջջային հեռախոսներ՝ 100-400 դոլարի միջակայքում: Նման հեռախոսները կազմում են պահանջարկի 60 տոկոսը, և մինչև 2020 թվականի ավարտը դրանց մասնաբաժինը կարող է աճել:

Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարիներին միտումը հետ կգա, և պահանջարկը կլինի 400-600 դոլարի սահմաններում: Պատճառը հինգերորդ սերնդի ցանցերի լայն տարածումն է,  5G- ով աշխատող սմարթֆոնները դեռ թանկ են: