Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-18 17:45
«ԲԵՐՔԻ ՏՈՆ»՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզում կկայանա տարվա ամենագունեղ ու «համեղ» միջոցառումը՝ «Բերքի տոնը»:

Այն տեղի կունենա մարզում գործող «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում, որին իրենց այգու բարիքներով մասնակից կլինեն քաղաքացիներ՝ ՀՀ բոլոր մարզերից: Հրավիրված են նաև պետական պաշտոնյաներ:

«Բերքի տոնի» կապակցությամբ վաճառատեղերը գյուղացիներին տրամադրվելու են անվճար:

Միջոցառումը կազմակեպվել է Արարատի մարզպետարանի և «Արարատ Ֆրութս» ընկերության համատեղ ջանքերով: