Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-19 08:22
ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆԸ» ՖԻԼՄԻՑ
Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան թողարկել է նոր տեսահոլովակ։

«911» երգի տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։ Տեսարաններից մեկում երևում է ֆիլմի պաստառը, իսկ այլ տեսարաններում Լեդի Գագան պատկերում է հայտնի կադրեր ֆիլմից։ Եվս մեկ տեսարանում երևում է հայատառ գրություն։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինգհը։