Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-20 09:22
ՀԱՎԱՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՂԱՐԿԵԼ ԿԱՐԱՆՏԻՆԸ
Հավայան կղզիների իշխանությունները մտադիր էր հոկտեմբերի 15-ից զբոսաշրջիկների համար չեղարկել կարանտինը:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ ինքնամեկուսացման պարտադիր պահանջը չեղարկում են այն հյուրերի համար, որոնք կունենան կորոնավիրուսի ախտորոշման թեստ՝ բացասական պատասխանով: Թեստավորումը պետք է կատարվի թռիչքից առաջ՝ 72 ժամվա ընթացքում:

Սկզբում նախատեսվում էր, որ այս մոտեցումը կկիրառվի օգոստոսի 1-ից, սակայն վարակվածների թվի ավելացման պատճառով այն հետաձգվեց: Թեստավորումից բացի զբոսաշրջիկները թռիչքից առաջ պետք է անցնեն բուժզննում:

Հավայան կղզիներում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 946 դեպք, որից 103-ը մահվան ելքով: