Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-20 16:11
«ՊՌՈՇՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ» ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տուժածներից մեկը, ցավոք, մահացել է: 

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են: