Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-21 08:06
ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Հակաճգնաժամային 23-րդ ծրագրին (ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին) 800-ից ավելի տնտեսվարող է դիմել, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Այս ծրագրով Կառավարությունը զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին անվերադարձ որպես դրամաշնորհ աջակցություն է ցույց տալիս աշխատավարձային ֆոնդի 25 կամ 30 տոկոսի չափով`կախված աշխատատեղերի քանակից: