Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-21 08:09
«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԸ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է:

Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն:

Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Մեր ժամանակների հերոսը ֆեյսբուքյան էջով:

«Արարող, աշխատող Քաղաքացու մեծարման մրցանակաբաշխություն»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։