Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-22 07:54
ԼԵՒՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Լևոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի չեմպիոն։ Մրցաշարն անցկացվել է օնլայն եղանակով:

«Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում և արևոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լևոն Արոնյանը՝ Թվիթերում հրապարակելով լուսանկար։

Լևոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ-ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։

Թիմի կազմում հանդես են եկել նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Էթյեն Բաքրոն, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, անգլիացի Մայքլ Ադամսը, Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը։

«Բադեն-Բադենը» 15 տարում 14-րդ անգամ է դառնում ուժեղագույնը Գերմանիայի ակումբային առաջնությունում։