Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-10-27 20:21
ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՐՅԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ՔԱՆԱԿ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ:
«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն: Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության: Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: