Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-07 17:36
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆԱՊԱՐԿԵՐ ԵՆ ԿԱՐՈՒՄ
Մոսկվայի հայ համայնքը արդեն մեկ ամիս է իր լուրջ ներդրումն ունի զինվորների համար նախատեսված քնապարկեր կարելու գործում։
Գործի մեկնարկը տրվել է երկու հոգով: Հետագայում, այն ընդլայնելով՝ արդեն թիմում 200 հոգուց ավելի մարդ կա: Նախաձեռնողները Մոսկվայի հայերին կոչ են անում միանալ: Մասնավորապես, անհրաժեշտ են կար անողներ, վարորդներ, անձինք, ովքեր կօգնեն ապրանքները դասավորելու հարցում:
 
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքն ակտիվ աշխատում է: Ինչպես անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելու դատապարտել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունն, այնպես էլ կազմակերպում են դրամահավաքներ, հավաքում են հումանիտար օգնություն արցախցիներին, առաջնագծում գտնվողներին աջակցելու համար: