Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ hամացանցից
Տեղադրվել է 2020-11-10 08:00
ՌԴ-Ն, ՀՀ-Ն ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են ռուս խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թույլ կտան խնդիրը կարգավորել արդար հիմքի վրա և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

«Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ», - ընդգծել Է ՌԴ նախագահը ' խոսելով Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ ստորագրված համատեղ հայտարարության մասին:

ՌԴ նախագահը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների և դիակների փոխանակում իրականացնել:

Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաեւ Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ: