Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-11-14 07:47
ՌԴ-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ 5 ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒՂԵԿԱԼ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստ»-ին, այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում սահմանապահ ծառայության բազայում տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ»,- ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերը լուծելու հարցով հրավիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: