Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-12-04 09:23
ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐ ՈՒՈՒՆՈՆԱՆ ՆԱՄԻԲԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՁԱՅՆԵՐԻ 85 ՏՈԿՈՍԸ
Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մանկության տարիներին ես իմ անունը համարում էի նորմալև միայն պատանեկան տարիքում հասկացաոր ինչ է իրենից ներկայացրել այդ մարդը»,- ասել է Ուունոնան։ Նա նկատել էոր ընդհանրապես ներկայանում է Ադոլֆ Ուունոնա։

«Այժմ իմ անունը փոխելը շատ ուշ է»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը հաղթել է օշոնանա շրջանում կայացած ընտրություններում, որը տեղակայված է Նամիբիայի հյուսիսում։