Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ Նախարարություն
Տեղադրվել է 2020-12-18 18:41
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳՆԴԱԿԱՅԻՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ՝ Երևանի հրաձգության մանկապատանեկան և Հրաձգության հանրապետական մարզադպրոցներից, Գյումրու քաղաքապետարանից, Տավուշի մարզի «Վարդանանց ասպետներ» մարզամշակութային համալիրից:
Տարվա վերջին մրցաշարում հրաձիգները բարձր արդյունքներ են գրանցել հատկապես վազող թիրախ ձևում: Մասնավորապես, Տիգրան Մանուկյանը լրացրել է ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի նորման, Գոռ Խաչատրյանը, վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 վարժությունում խոցելով 572 միավոր, կրկնել է ՀՀ ռեկորդը, իսկ մրցման երկրորդ օրը խառը վազք, 10 մ, 20+20 վարժությունում խոցելով 385 միավոր՝ 1 միավորով գերազանցել է ՀՀ ռեկորդը։ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ խորհրդի նիստն առաջնության ուժեղագույն մարզիկ է ընտրել հենց Գոռ Խաչատրյանին:
 
Հայաստանի երիտասարդների գնդակային հրաձգության առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները.
 
Օդամղիչ հրացան. 10 մ, 60 կրակոց, տղաներ
 
Հայկ Բաբայան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
Նարեկ Ադամյան
Վրեժ Թորոսյան
Օդամղիչ հրացան. 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
 
Ալլա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
Միլենա Պողոսյան
Սեդա Գաբրիելյան
Օդամղիչ ատրճանակ. 10 մ, 60 կրակոց, տղաներ
 
Բենիկ Խլղաթյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
Մեսրոպ Սահակյան
Տիգրան Սուղյան
Օդամղիչ ատրճանակ. 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
 
Նարե Գաբրիելյան, անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան
Գոհար Մկրտչյան
Աննա Պողոսյան
Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց, տղաներ
 
Գոռ Խաչատրյան, անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
Տիգրան Մանուկյան
Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, նորմալ վազք, 10 մ, 30+30 կրակոց, աղջիկներ
 
Ժաննա Պողոսյան, անձնական մարզիչ՝ Ռազմիկ Մինասյան
Արուսյակ Գրիգորյան
Անի Սահակյան
Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2x20 կրակոց, տղաներ
 
Գոռ Խաչատրյան, անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
Տիգրան Մանուկյան
Ռաֆայել Մնացականյան
Վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2x20 կրակոց, աղջիկներ
 
Արուսյակ Գրիգորյան, անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան
Գոհար Հարությունյան
Ժաննա Պողոսյան
Մրցանակային տեղ զբաղեցրած հրաձիգները և հաղթող մարզիկների անձնական մարզիչներն արժանացել են դրամական պարգևների, մարզիկները ստացել են նաև մեդալ և պատվոգիր։